Ռուբիկ Նավոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից
Հասարակություն
14.12.2023 | 12:15Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որից տեղեկանում ենք, որ Ռուբիկ Նավոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ռուբիկ Նավոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։