Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համակարգչային եղանակով հափշտակություն կատարելու համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Հ.-ն, 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարել է 49 տարբեր անձանց և տարբեր պատրվակներով խաբեությամբ ստացել նրանց հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը:

Գաղտնաբառերն ստանալուց հետո Ա.Հ.-ն հասանելիություն է ձեռք բերել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակիներին և դրանց միջոցով, նրանց անվամբ կնքել վարկային պայմանագրեր:

Նկարագրված եղանակով Ա.Հ.-ն կատարել է ընդհանուր 39 մլն 803 հազար դրամի համակարգչային հափշտակություն՝ գումարները փոխանցելով տարբեր բուքմեյքերական ընկերությունների՝ իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն):

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ իրենց էլեկտրոնային դրամապանակների, բանկային քարտերի տվյալներն այլ անձանց փոխանցելուց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: