ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ից 8-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, մաքսային արժեքի մակարդակի հսկողության ենթակա ապրանքների ցանկի լրացմանը, մաքսային տարանցման ժամկետներին, 2024-2026թթ․ իրավապահ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջոցառումների ցանկի հաստատմանը և մի շարք այլ հարցերին։ Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքների համակարգման կազմակերպման և դրական փորձի, ինչպես նաև հետբացթողումային հսկողության կիրառման և զարգացման աշխատանքային խմբի կողմից իրականացրած աշխատանքների արդյունքները։

Պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք և աշխատակիցներ պարգևատրվել են «Եվրասիական ինտեգրման գաղափարի հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի, եվրասիական ինտեգրման իրականացմանն ու զարգացմանն ակտիվորեն աջակցելու, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակմանը մասնակցելու համար» պատվոգրով։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին եռամսյակում՝ Բելառուսի Հանրապետությունում: