Նախագիծ. փոփոխություններ ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, և բոլոր ուսուցիչները՝ անկախ իրենց հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված:

Առաջարկվող փոփոխություններով վերանայվելու են վերապատրաստումների իրականացման մեխանիզմները. նախատեսվում է դրանք իրականացնել առավելագույնը չորս մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա, այդ թվում՝ առարկայի իմացության:

Ըստ այդմ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կգնահատվի ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով, հարցաթերթիկի միջոցով։ Ուսուցիչը կիրականացնի ինքնագնահատում, իսկ տնօրինությունը դասալսումների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:

Յուրաքանչյուր մոդուլից մասնակցելով բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների՝ ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ, որն էլ հիմք կհամարվի նրա ատեստավորման համար:

Ատեստավորման համար պահանջվող կրեդիտները՝ իր մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, ուսուցչը կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում:Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը ևս նախագծով սահմանված է:

Նոր նախագծով առաջարկվում է առարկայի իմացության կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստման իրականացման գործառույթը վերապահել տվյալ առարկայի մասնագիտական որակավորում շնորհող բուհին, մասնագիտական մյուս կարիքների բացահայտման դեպքում՝ համապատասխան մոդուլի համար երաշխավորված կազմակերպությանը։

Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված են նաև վերապատրաստման եղանակները: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ աշխատանքային ավելի մեծ փորձ ունեցող ուսուցիչների համար կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 23-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: