Հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձանց նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
Բոլորը

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի իրացում կատարած անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով և դրա շրջանակներում հսկող դատախազի կողմից մեղադրյալի հետ համագործակցության համաձայնագրի կնքման արդյունքում, պարզվել է, որ Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, ղեկավարելով մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականին ստեղծված հանցավոր կազմակերպությունը, դրա կազմում ընդգրկել են Ն.Մ.-ին, Գ.Ա.-ին, Հ.Հ.-ին, Մ.Ա.-ին, Զ.Հ.-ին, Վ.Մ.-ին, Ս.Դ.-ին, Հ.Գ.-ին և այլ անձանց:

Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն կապ են ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող անձի հետ: Վերջինս ապահովել է մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք և թմրամիջոցների հանձնումը հանցավոր կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք թմրամիջոցները բաժանել են տարբեր քաշերի, փաթեթավորել, տեղադրել են թաքստոցներում, ապա իրացրել ինչպես առձեռն, այնպես էլ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ:

Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ օգտագործվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային հաշիվներ, բուքմեյքերական ընկերությունների օգտահաշիվներ, ինչպես նաև վճարային տերմինալներ՝ անանուն կանխիկ մուտքագրումների համար: Մուտքագրված ֆինանսական միջոցները տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից. 193 էլեկտրոնային դրամապանակներ է մուտքագրվել 2 մլրդ 179 մլն 593 հազար դրամ:

Քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և առգրավվել են 20 կգ 415 գ քաշով «Մեթամֆետամին», «Հերոին», «Կոկաին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ։

Հանրային քրեական հետապնդումները հարուցվել են Քրեական օրենսգրքի 318-րդ և 319-րդ հոդվածների 1-ին մասերով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը, ղեկավարելը, դրան մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- ասված է հաղորդագրության մեջ։