ՀՀ-ում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը․ գրում է 1lurer.am-ը։

Նշվել է, որ երեկվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է գործընթացի մանրամասները: Ըստ այդմ՝ նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով): Փոխնախարարն անդրադարձել է նաև այդ գործընթացով պայմանավորված հերթերի հետ կապված դժգոհություններին և նշել, որ համապատասխան բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերը՝ սպասարկելով բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Հաջորդիվ անհրաժեշտ է https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։

Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ ընդունվել է ավելի քան 5000 դիմում, որից արդեն հաստատվել է 2118-ը: Նրա խոսքով՝ մերժվել է ավելի քան 2000 դիմում մի շարք պատճառներով. ամենաշատ դիմումները մերժվել են ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառում չունենալու հիմքով, եղել նաև դեպքեր, երբ շահառուն չի հանդիսացել կենսաթոշակառու, ԼՂ կենսաթոշակային բազայում կենսաթոշակի վճարումը դադարեցված է եղել և այլն: Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում քաղաքացիները կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին: ՀՀ կառավարության 2023 թ. հոկտեմբերի 12-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկվել է ուսուցիչների աջակցության հարթակ՝ kadrer.emis.am հղումով:

Ըստ փոխնախարարի՝ այսօրվա դրությամբ աշխատանքի համար դիմել է 200 անձ, որից 188 ուսուցիչ գործուղվել է հանրակրթական ուսումնական հաստատություններ: «Հաշվի առնելով ներկայումս կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մինչև ամսվա վերջ ՀԲ-ի աջակցությամբ կիրականացնենք այս ուսուցիչների վերապատրաստում, որն ուղղված կլինի նոր չափորոշիչների տրամաբանությանը համապատասխան ուսուցման գործընթաց կազմակերպելուն»,- ասել է փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:

Արաքսիա Սվաջյանը նշել է նաև, որ նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 1231 ուսանող, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: Վերջիններիս կրթության համար փոխհատուցումը կրթաթոշակի տեսքով իրականացվում է: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ առաջիկա օրերին Կառավարությունը կհաստատի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբների 19-ը ՀՀ ուսումնական հաստատություններում՝ թե՛ ՄԿՈՒ, թե՛ բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները հիմնականում 2 խմբի են բաժանվում՝ այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը և այն ուսանողները, որոնց ուսման վարձը վճարել են ծնողները, սակայն ներկայումս դժվարություններ ունեն: