ԱՄՆ-ն Ուկրաինայի համար նոր ռազմական պլան է մշակում․ The New York Times

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Այս ամառ ուկրաինական բանակի անհաջող հակահարձակումից հետո Միացյալ Նահանգները նոր ռազմական պլան է պատրաստում Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանում  է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ դրա համար Ուկրաինա է ուղարկվում ամերիկացի գեներալ, որը «զգալի ժամանակ» կանցկացնի այնտեղ։ Հղում անելով ամերիկացի և ուկրաինացի զինվորականներին՝ լրատվամիջոցը հայտնում է նաև, որ մեկ ամսվա ընթացքում նոր ռազմավարության մանրամասները կմշակվեն մի շարք պատերազմական խաղերում, որոնք նախատեսվում է անցկացնել Գերմանիայի Վիսբադեն քաղաքում։

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Կիևը կարող է պարտվել պատերազմում առանց նոր ռազմավարության և լրացուցիչ ֆինանսավորման։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերում և երկրի ղեկավարությունից շատերն անիրատեսական ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ի ռազմական մատակարարումների վերաբերյալ՝ խնդրելով «միլիոնավոր արկեր արևմտյան պահեստներից, որոնք գոյություն չունեն», և չեն գիտակցում, թե որքան «անկայուն է ԱՄՆ-ի կողմից պատերազմի հետագա ֆինանսավորումը»։

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինան ստիպված կլինի պայքարել ավելի սահմանափակ բյուջեով։ Նրանք նաև մտավախություն ունեն, որ առանց ռազմավարության փոփոխության՝ 2024 թվականը կարող է նմանվել 1916-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամահաբեր տարվան, երբ հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ ճակատային գիծը հիմնականում մնացել էր անփոփոխ:

Նշվում է, որ ամերիկացիները հավատարիմ են պահպանողական ռազմավարությանը, որի շրջանակում Ուկրաինան պետք է տարածքները պահպանի և 2024 թվականի ընթացքում սեփական արտադրության զարգացման միջոցով ուժեր ու սպառազինության պաշարներ կուտակի։ Ամերիկացի զինվորականների մի մասը կարծում է, որ այյդ ռազմավարությունը կբարելավի Կիևի ինքնաբավությունը, նրան անվտանգությամբ կապահովի և հնարավորություն կտա հետ մղել ռուսական ցանկացած նոր հարձակում։

«Նպատակը բավական իրական վտանգ ստեղծելն է, որ Ռուսաստանը հաջորդ տարեվերջին կամ 2025 թվականին մտածի բովանդակալից բանակցությունների մասնակցելու մասին»,- ամփոփում է NYT-ն։

Միաժամանակ, ուկրաինացիներն ուսումնասիրում են ռազմավարություն, որը հիմնված է ռուսական թիկունքում հարվածներ հասցնելու վրա, օրինակ՝ Ղրիմի թիրախների վրա հարձակումները։

Լրատվամիջոցի զրուցակիցները պատմել են, որ ուկրաինական կողմը փնտրում է Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու ստեղծագործական ուղիներ՝ զենքի գործարանների, պահեստների և զինամթերքով գնացքների վրա հարձակումների միջոցով։

Էմմա Չոբանյան