Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

20.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 5-րդ տուրում
20.09.2026 | 08:32
Արման Ծառուկյանը հաղթանակից հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկենբերգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 08:07
UFC. Էդմեն Շահբազյանը հաղթել է Բրունո Ֆերեյրային
20.09.2026 | 07:45
UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 22:19
Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
Բոլորը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Մասնավորապես, խոսքը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների դեմ «Իսրայելի ռեժիմի հանցագործությունների շարունակականության մասին» է, գրում է իրանական ՄԵՀՐ գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ «Իսրայելի ռեժիմին Միացյալ Նահանգների ամբողջական աջակցությունն է հիմնական պատճառը, որը քաջալերում է ռեժիմին շարունակել իր ռազմական հանցագործությունները, և կոչ է արել վերջ տալ վայրագություններին ու ցեղասպանությանը»։

Նա կարևորել է Թեհրանի և Անկարայի միջև փոխադարձ կապերի զարգացումը, ինչպես նաև երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը։

Ֆիդանն իր հերթին մատնանշել է մոտ ապագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ութերորդ գագաթնաժողովը՝ գնահատելով Իրանի դիվանագիտական ջանքերը՝ օգնելու Գազայում զինադադար հաստատելուն, և նշել, որ Պաղեստինի հարցն առանցքային կետն է այսօր իսլամական աշխարհում։

Էմմա Չոբանյան