ԵՄ-ն ակնկալում է է՛լ ավելի սերտացնել աշխատանքը քաղհասարակության հետ՝ որպես «փոփոխության հասնելու ճանապարհային քարտեզ»-ի․ դա բխում է մեր փոխադարձ շահերից․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՀԸԳՀ իրականացման Քաղաքացիական հասարակության մշտադիտարկում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից հաստատված 10 խորհրդատվական կարծիքների ներկայացմանը և քննարկմանը․ԵՄ հայաստանյան գրասենյակից։

Այս առիթով դեսպան Մարագոսը նշել է «ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների կիրարկման համար պահանջվում է բոլոր շահագրգիռ կողմերի, հատկապես՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հանձնառությունը: Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մշակման գործում և կառավարման ոլորտի բարեփոխումներում վճռորոշ է Հայաստանում քաղաքական փոխակերպում ապահովելու, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը խորացնելու համար: Նման գործընթացը պետք է անցկացվի հնարավորին չափ ընդգրկուն և մասնակցային եղանակով։ Եվրոպական միությունն ակնկալում է էլ ավելի սերտացնել աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ՝ ՀԸԳՀ, որպես «փոփոխության հասնելու ճանապարհային քարտեզ»-ի լիարժեք և արդյունավետ կիրարկման ուղղությամբ․ դա բխում է մեր փոխադարձ շահերից և օգուտ կբերի մեր հասարակություններին և քաղաքացիներին»: