Զելենսկին կհանդիպի Բայդենի հետ և ելույթ կունենա սենատորների առջև

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այսօր կհանդիպեն Սպիտակ տանը։ Վաշինգտոնի վարչակազմն ավելի ու ավելի է ճնշում Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու համար, գրում է VOA-ն:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ Զելենսկիի այցը համընկել է կրիտիկական պահի հետ։
«Հիմա ճիշտ ժամանակն է, որ նախագահ Զելենսկին այցելի քաղաք՝ այս քննարկումները անցկացնելու համար՝ կապված այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ձմռան մոտենալուն զուգահեռ ռուս զինվորականների ակտիվության աճի, ինչպես նաև Կապիտոլիումում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով», – ասել է Քիրբին:
Քիրբիի խոսքով՝ նախագահ Բայդենը Զելենսկիին պարզ կհասկացնի, որ Սպիտակ տունը հաստատակամ է մնում լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարցում։ Երեքշաբթի օրը Զելենսկին նաև տեսակապով կդիմի ամերիկացի սենատորներին։
Բայդենի վարչակազմը Կոնգրեսին կոչ է անում հաստատել Սպիտակ տան խնդրանքը՝ Ուկրաինային, Իսրայելին և անվտանգության այլ կարիքներին տրամադրվող մոտ 106 միլիարդ դոլարի օգնությունը: