Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում նախօրեին հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ քննարկվել են Եվրամիության և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բայրամովը Բորելին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նշվել է, թե վստահության ամրապնդման վերջին միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը կարգավորման գործընթացում։ Նա, այդուհանդերձ, հայտարարել է,  թե «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմից արված կողմնակալ հայտարարությունները խաթարում են գործընթացում ԵՄ-ի անաչառ միջնորդական դերը»։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և հանգստության միակ ճանապարհն է։

Հանդիպման վերաբերյալ Բորելն էլ գրառում է արել X-ի իր էջում․

«Մտքերի լավ փոխանակում Ջեյհուն Բայրամովի հետ ԵՄ-Ադրբեջան համագործակցության ու ավելի լայն տարածաշրջանային համատեքստի վերաբերյալ։ Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն»։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վիրավորել էր Բորելին, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ նրանց անվանելով «պոպուլիստներ»։