Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
09.12.2023 | 15:55Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը. տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։
Դեսպան Արզումանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Օլիխվերին հայ-լեհական բարեկամական կապերի խորացման և միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ պարգևատրվելով Լեհաստանում Հայաստանի դեսպանության շնորհակալագրով: