Պոլիտեխնիկն ու Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհամագործակցեն մի քանի ուղղություններով

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորությամբ, այցելել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ իրականացվում է պոզիտրոն էմիսիոնտոմոգրաֆիկ հետազոտություն (ՊԷՏ/ՀՏ) ռադիոֆարմ պատրաստուկների կիրառմամբ:

Տեղում նման ծավալների իզոտոպի ստացման գործառույթը միակն է տարածաշրջանում, ինչը կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով Ֆ-18 ռադիոակտիվ իզոտոպի կիսատրոհման կարճպարբերությունը:

Լաբորատոր բաժնի մասնագետները ներկայացրել են ռադիոֆարմպատրաստուկի արտադրության հաջորդական պրոցեսները (իզոտոպի արտադրություն Cyclone 18 Twin արագացուցիչի միջոցով, ռադիոֆարմպատրաստուկի ստացում Synthera V2 սարքով և որակի վերահսկման փուլ), ինչպես նաև ախտորոշիչ բաժանմունքում իրականացվող ՊԷՏ/ՀՏհետազոտման նրբությունները:

Ծավալվել է քննարկում ՀԱՊՀ-ի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործակցության հնարավորության շուրջ:

«Շատ հաճախ գիտության որոշ ուղղություններ տեղից չեն շարժվում՝ կիրառման հարթության պրոբլեմներին չտիրապետելու և սկզբնաղբյուրներին հասանելիություն չունենալու պատճառով: Քննարկման արդյունքում հասկանում ենք՝ ինչպես դիրքավորվել թե´ կադրերի պատրաստման, թե հետազոտական աշխատանքի առումով: Ո՞ր հարցերով զբաղվելն է իրատեսական, որոնց ժամանակ հատկացնելով՝ կձևավորենք համագործակցային միջավայր: Զարգանում են այն մասնագիտական համայնքները, որտեղ աշխատողները զբաղվում են հետազոտությամբ, ինչի ականատեսը ես եղա այստեղ: Սա նշանակում է, որ մեր միջև կարող է ձևավորվել բնական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն»,-ասել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնիտնօրեն Արմինե Բադեյանը նշել է, որ ինչպես իրենց, այնպես էլ նմանատիպ այլ կենտրոններում առկա է նեղ մասնագետների մեծ պահանջարկ,և որ վերջիններիս բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկա մասնագետների պատրաստման համակարգված մեկ միասնական համակարգ: Բադեյանը նաև հավելել է, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը պատրաստակամ է իր ողջ մասնագիտական ներուժով աջակցել համապատասխան մասնագետների կրթման և գործնական հմտությունների ձևավորման գործընթացին: Այդ առումով, ըստ Բադեյանի, Պոլիտեխնիկի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հաջող գործակցությունը ինքնին կարող է նոր զարգացման սկիզբ դառնալ:

Քննարկման արդյունքում նախանշվել է համագործակցության ճանապարհային քարտեզը: Որպես առաջին քայլ՝ կողմերը պայմանավորվել են գործակցել միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ ինժեներների պատրաստման, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ուսանողների համար համապատասխան պրակտիկաների ապահովման ուղղություններով: