Ովքեր կվերադառնան Բաքվում գերությունից․ բանակցություններն առանց միջնորդների են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի․ Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմն են համատեղ հայտարարությամբ հանդես եկել։ Թե ինչ ժամկետներում և ովքեր են վերադառնալու հայրենիք, հայտարարության մեջ չի նշվում։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ընդգծում է՝ գերիների հայրենադարձումը ժամերի կամ օրերի հարց է՝ խուսափելով որևէ անուն հրապարակելուց։ Այս անգամ կողմերը բանակցել են առանց միջնորդների։

«Եթե չեմ սխալվում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վրա է տեղի ունենալու գերիների փոխանակումը»,- ասում է պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վստահ է՝ Ադրբեջանը նաև միջազգային ճնշումների ներքո է համաձայնության եկել հայկական կողմի հետ, բայց առաջնայինը սեփական շահն է։ Սրանով, ըստ Ռուստամյանի, Ադրբեջանն ուզում է բանակցությունները տեղափոխել երկկողմ ձևաչափ և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնել իրեն ձեռնտու պայմաններով։

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ Հայաստան վերադարձվողներից 26-ը 2020 թվականի դեկտեմբերին Հադրութից գերեվարվածներ են, 6-ը՝ տարբեր ժամանակահատվածներում գերեվարվածներ կամ առևանգվածներ, որոնք Բաքվում դատապարտված են տարբեր հոդվածներով և ազատազրկման մեծ մասը կրել են։ Նրանց թվում չկան Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։

Գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ ոչ պաշտոնական, սակայն հավաստի տվյալներով՝ Ադրբեջանում 80 գերեվարված անձ է պահվում։ Ադրբեջանական կողմը հաստատում է միայն  55-ի այնտեղ գտնվելը՝ 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։ Ըստ իրավապաշտպանի՝ հայրենիք վերադարձվող գերիներից 26-ը Խծաբերդի պահեստազորայիններն են, 2-ը՝ 2021-ի մայիսին Գեղարքունիքի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողներ, մյուս 2-ը՝ այս տարվա մայիսին մարտական հենակետեր սնունդ մատակարարող զինծառայողները, 1-ը՝ ամիսներ առաջ Ջերմուկի դիրքերից գերեվարված պահեստազորային, ևս 1-ը՝ քաղաքացիական անձ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած ցուցակում նշված էր ոչ թե 55, այլ 48 գերեվարվածի անուն՝ ասում է Սիրանուշ Սահակյանը։

«Յոթ անձի տվյալներ նրանք չէին ներկայացրել՝ միտումնավոր նվազեցնելով թիվը, միևնույն ժամանակ, անունների մեջ ներառել էին ՌԴ քաղաքացու, որը թեև ինչ-որ չափով հայկական ծագում ունի, սակայն գործի հանգամանքներն էապես տարբերվում են Բաքվում պահվող մյուս հայերի գործի փաստական տվյալներից։ Այս քննարկումների և պայմանավորվածությունների շրջանակում որևէ տեղաշարժ չի արձանագրվել չհաստատված գերիների մասով, և նույն հումանիզմի դրսևորումներից ելնելով՝ կողմերը ձեռք չեն բերել որևէ պայմանավորվածություն, որը կապված կլիներ բռնի անհետացած 80 գերիների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հետ»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասում է՝ կշարունակեն աշխատանքները պաշտոնապես չհաստատված գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Ընդամենը երկու օր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ փոխելով նրան 20 տարի ազատազրկման դատապարտելու դատավճիռը։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ հենց սա է եղել պայմանավորվածության հասնելու բուն շարժառիթը։

Հայաստանում պահվող մյուս ադրբեջանցին Հուսեյն Ախունդովի հետ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Ագշին Բաբիրովն է, որը դատապարտված է 11 տարվա ազատազրկման։ Նրանցից բացի՝ Հայաստանում այլ ադրբեջանցիներ չկան՝ այսօր ասաց իշխանական պատգամավորը։

Հայտարարությունը տարածած երկու կողմերը նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարությամբ վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու մտադրությունը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ պայմանավորվածությունը կարող է խախտվել, սակայն ասում է, որ այս հայտարարությունն իր բովանդակությամբ տարբերվում է գարնանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արած հայտարարությունից, թե կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներ են ազատ արձակվելու։ Այս երկկողմ հայտարարության մեջ, ըստ իրավապաշտպանի, քաղաքական պայմանավորվածությունն ավելի կոնկրետացված է, և նախկինում որևէ անգամ Ադրբեջանը նախապես չի հրապարակել հայրենադարձվող անձանց անունները։

«Հաշվի առնելով այս հրապարակային հանձնառությունը՝ կոնկրետացված անուններով, կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունից չեն խուսափի, հատկապես, որ այն վերահաստատվել է որպես փոխվստահության վերականգման քայլ, որն անհրաժեշտ է խաղաղության խաչմերուկում»,- կարծիք է հայտնում Սահակյանը։

Ստացվում է՝ 32 գերեվարվածի հայրենադարձումից հետո Բաքվում կշարունակի մնալ 23 հայ, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, բայց սա միայն պաշտոնական տվյալով։ Իսկ ոչ պաշտոնական, բայց հավաստի տվյալներով՝ Բաքվի բանտերում կշարունակի պահվել 48 գերեվարված անձ։

Վերջին անգամ Ադրբեջանից գերիներ հայրենիք են վերադարձվել 2022 թվականի հոկտեմբերին՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այդ ժամանակ Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով գերեվարված 17 անձանց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան