Գազայի բնակչությանը պաշտպանելու՝ Իսրայելի մտադրությունը տեղում չի իրականացվում․ Բլինքեն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հարավում՝ ասելով, որ տարբերություն կա խաղաղ բնակիչներին պաշտպանելու՝ Իսրայելի հայտարարած մտադրության և տեղի ունեցողի միջև, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Բլինքենն առաջարկել է միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու տարհանված խաղաղ բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև ապահովել մատակարարումներն այն տարածքներ, որտեղ պատսպարվում են Գազայի բնակիչները:

Բլինքենն ասել է, որ մարտերում «ամենօրյա դադարների» անհրաժեշտություն կա, ինչպես նաև անհրաժեշտ է թույլ տալ Գազայի բնակիչներին իմանալ, թե ուր և երբ կարող են գնալ՝ չվախենալով իրենց անվտանգության համար: Նրա խոսքով՝ անվտանգ տարածքները պետք է գտնվեն հակամարտության գոտուց դուրս և ապահովվեն սննդով, դեղորայքով ու ջրով։

«Քանի որ հարավում այս արշավի մեկնարկից գրեթե մեկ շաբաթ է անցել, խիստ կարևոր է, որ Իսրայելը հատուկ ուշադրություն դարձնի խաղաղ բնակչության պաշտպանությանը: Եվ իսկապես ճեղքվածք է մնում խաղաղ բնակիչներին պաշտպանելու մտադրության և իրական արդյունքների միջև, որոնք մենք տեսնում ենք տեղում»,- ասել է Բլինքենը: