Ռուսաստանը 19 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Դեկտեմբերի 8-ի առավոտյան Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է 19 ռուսական հրթիռներից 14-ը, որոնք արձակվել են Ուկրաինայի ամբողջ տարածքի ուղղությամբ։ Այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հրթիռները խոցվել են Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ հարձակման հետևանքով մարզի Պավլոգրադի շրջանում մեկ մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել է։ Նրանք հոսպիտալացվել են, երկուսի վիճակը ծանր է։

Կիևի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները խոցվել են։

«79-օրյա երկարատև դադարից հետո հակառակորդը վերսկսել է Տու-95ՄՍ ռազմավարական ինքնաթիռի թևավոր հրթիռներով գրոհները։ Նախնական մոտ 10 հրթիռ կրող ռմբակոծիչներ Սարատովի մարզի Էնգելս քաղաքի տարածքից X-101/555/55 տիպի թևավոր հրթիռներ են արձակել»,- ասվում է Կիևի քաղաքային ռազմական վարչությունից Սերգեյ Պոպկոյի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Կիևի մարզում ռուսական հրթիռների բեկորները վնասել են առանձնատներ, տուժածներ չկան։

Խարկովի շրջանի Կուրիլովկա գյուղի (Կուպյանսկի շրջան) գիշերային ավիահարվածի հետևանքով հինգ հարկանի բնակելի շենքի երկու հարկ է հրդեհվել, հայտնել է Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Հրդեհը մարվել է, զոհերի մասին տեղեկություններ չկան։