Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության բարեփոխումները և հետագա համագործակցությունը

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ հաջող համագործակցություն է առկա՝ թե՛ ընթացիկ, թե՛ քննարկվող ծրագրերի առումով:

«Վստահ եմ՝ համագործակցության հնարավորությունները միայն ընդլայնվում են՝ հաշվի առնելով, որ անցած տարի հաստատվել է «Կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը», որի գործողությունների պլանի իրագործումը նաև ՀԲ-ի հետ համագործակցությամբ է ապահովվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին՝ կրթական բոլոր բարեփոխումների ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Նախարարի խոսքով՝ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությամբ է մշակվել և ներդրվել Հանրակրթության պետական չափորոշիչը. «Մեր բոլոր կարևորագույն բարեփոխումներն իրականացվել են ՀԲ աջակցությամբ, խորհրդատվությամբ և համատեղ աշխատանքով»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդան բարձր է գնահատել Հայաստանի՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կամքը:

«Մարդկային կապիտալի զարգացումը Համաշխարհային բանկի առաջնահերթություններից է, և Հայաստանն այս առումով շատ կարևոր գործընկեր է մեզ համար: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռիտա Ալմեյդան՝ վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում:

Նսա բարձր է գնահատել հատկապես ԲՏՃՄ ուղղություններով մեր երկրում իրականացված կրթական բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանն այս առումով օրինակ կարող է ծառայել մի շարք երկրների համար. «Կրթության ոլորտի բարեփոխումների, հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում Հայաստանի ներդրած ջանքերը շատ գնահատելի են, իսկ արդյունքները՝ բավականին տպավորիչ»:

Ռիտա Ալմեյդան տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2024 թվականին:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր՝ կապված ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունների հետ: