ՌԴ-ում նախագահական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն մի քանի օր՝ մարտի 15-17-ը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Սա առաջին դեպքն է, երբ նախագահական ընտրությունները տևելու են մի քանի օր, հաղորդում է currenttime.tv-ն։

Նշվում է, որ քվեարկություն է կազմակերպվելու նաև ուկրաինական որոշ տարածքներում, Բրյանսկի, Կուրսկի ու Բելգորոդի շրջաններում, ինչպես նաև Ղրիմում ու Սևաստոպոլում։

ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ ինքնառաջադրված թեկնածուները պետք է փաստաթղթերը ներկայացնեն մինչև դեկտեմբերի 27-ը, կուսակցությունների թեկնածուները՝ մինչև հունվարի 1-ը։

Նախօրեին Դաշնային խորհուրդը ՌԴ-ում նախագահական ընտրությունները նշանակել է մարտի 17-ն։ Դրանից հետո ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի  հիմնադրամը (ФБК) հայտարարել էր «Ռուսաստանն առանց Պուտինի» արշավի մեկնարկի մասին։

2000 թվականից Վլադիմիր Պուտինը գտնվում է իշխանության ղեկին։ 2018-ին նա նախագահ էր ընտրվել 4-րդ անգամ։

2020 թվականի ամռանը Ռուսաստանում  ընդունվեցին Սահմանադրության փոփոխություններ, որոնք թույլ են տալիս Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում և մնալ իշխանության ղեկին մինչև 2036 թվականը:

Էմմա Չոբանյան