Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հարձակման ենթարկվելուց հետո երկրի իշխանություններին կոչ է արել ապահովել դիվանագետների անվտանգությունը

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքի իշխանությունները պետք է ապահովեն ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի և արևմտյան կոալիցիայի ռազմական օբյեկտների պաշտպանությունը ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին Agence France-Presse-ին հայտարարել է Բաղդադում ամերիկյան դեսպանատան անանուն ներկայացուցիչը։

«Մենք կրկին կոչ ենք անում Իրաքի կառավարությանը, ինչպես արել ենք բազմաթիվ առիթներով, անել հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու կոալիցիոն գործընկերների դիվանագիտական անձնակազմին և օբյեկտները»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Shafaq News-ը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանատունը, որը գտնվում է Բաղդադի կենտրոնում, այսպես կոչված, Կանաչ գոտում, ուրբաթ վաղ առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել։ Ըստ այդ տեղեկությունների՝ ԱՄՆ դեսպանատան տարածքի վրա մի քանի հրթիռ է արձակվել, լսվել են նաև պայթյունների ձայներ։ Դիվանագիտական ներկայացուցչության շենքում ահազանգի ազդանշաններ են հնչել։

AFP-ն իր հերթին հայտնում է, որ զինյալների կողմից արձակված երեք հրթիռ է ընկել դեսպանատան տարածքում։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։