Ալիևը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նշել է, որ բարձր է գնահատում տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից ընդունված համատեղ հայտարարությունը և դրանից բխող խնդիրները, հատկապես երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման գործընթացներին։

Ալիևն իր հերթին նշել է, որ տարիների ընթացքում Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորվել է շատ սերտ համագործակցություն։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ու Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը հանդիսանում է փոխադարձ քաղաքական կամքի ևս մեկ ցուցադրություն՝ նպաստելու փոխադարձ խաղաղության օրակարգին և կարգավորելու երկու երկրների հարաբերությունները։

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, թե Եվրոպայի խորհուրդը նաև շատ լավ հարթակ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար։

Զրույցի ընթացքում նշվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների միջև հարաբերությունների և կառուցողական երկխոսության կարևորությունը։ Նշվել է, որ Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում։

Էմմա Չոբանյան