Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելու որոշումը»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Անկարան արձագանքել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարությանը։

«Ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդման որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։ Մենք աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի ընդունման շուրջ քննարկումները շարունակելու որոշումը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Անկարան նաև հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Մենք ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը կդառնա Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն զարգացումներից մեկը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի նախօրեին տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ ռազմագգերիների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: