Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը

Լուրեր

23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
Բոլորը

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:
Հաղորդվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները և նրանց գործընկերները Արևելյան գործընկերության վեց երկրներից հինգից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա:

Հանդիպումը կանցկացվի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի նախագահությամբ։ Միջոցառմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիին։

«Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության վերաբերյալ, կգնահատեն դրա ձեռքբերումները և կոնկրետ առաջարկություններով հանդես կգան ապագա քաղաքականության հետ կապված։ Հանդիպմանը նախարարները կանդրադառնան, թե ինչպես կարող է Արևելյան գործընկերությունը շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները»,- ասված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նախարարներին ուղերձներով կդիմեն նաև «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Բելառուսը վերջին տարիներին չի մասնակցում հանդիպումներին։