Ղրղզստանը խոստացել է հետևել ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ հանդիսացող երկիրը համաձայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կատարելու՝ Եվրամիության խնդրանքին։ Սակայն, ըստ նրա, միշտ չէ, որ հնարավոր է հետևել պահանջների պահպանմանը, փոխանցում է Կոմերսանտը։

«Մենք չենք կարող աջակցել Ռուսաստանին կամ Ուկրաինային հակամարտությունում, ուստի, հնարավորության դեպքում, մենք կհետևենք պատժամիջոցներին, քանի որ որոշ ապրանքներ կարող են վերաբերել ռազմական արդյունաբերությանը»,- ասել է Կուլուբաևը։

Նա հավելել է, որ Ղրղզստանը միաժամանակ համագործակցում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության երկրների հետ։ Բիշքեկը, ըստ Ժենբեկ Կուլուբաևի, պայմանավորվածություններ ունի Մոսկվայի դեմ պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ, մինչդեռ Ռուսաստանը մնում է երկրի հիմնական առևտրային գործընկերը։

Հոկտեմբերին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Եվրամիության և Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների շրջանցումը կանխելու համար։