Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորում է ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարում հանքի հետ կապված աշխատանքները և նոր ՇՄԱԳ իրականացնել

Լուրեր

31.05.2026 | 17:47
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 17:19
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն
31.05.2026 | 16:05
Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ
31.05.2026 | 15:52
Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Ստրասբուրգում կայացավ Բեռնի կոնվենցիայի (ամբողջական անվանումը՝ Կոնվենցիա Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին) կոմիտեի 43-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր Ամուլսարին։ Բեռնի կոնվենցիան կարևորագույն միջազգային բնապահպանական փաստաթղթերից է, և դրա վավերացումը պարտադիր պայման է Եվրախորհրդի բոլոր անդամների համար․ Հայաստանի Հանրապետության համար կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն օրենքի ուժ են կրում․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունը։

Նիստի արդյունքներն ու կոմիտեի գնահատականները կարևոր են Ամուլսարի պահպանության դիտանկյունից։ Ահա թե ինչ գնահատականներ և հանձնարարականներ են տրվել այս թեմայի շուրջ։

  1. ՀՀ կառավարությունը պետք է դադարեցնի Ամուլսարում ոսկու հանքի հետ կապված աշխատանքները, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել Կոնվենցիայի պաշտպանության ներքո գտնվող կենսատարածքների ու տեսակների վրա՝ անկախ այն բանից՝ ներառված են դրանք Էմերալդ ցանցում, թե ոչ։ Ընդգծվել են տարածաշրջանում պարսկական ընձառյուծի ներկայության մասին արձանագրված փաստերը, ինչպես նաև այլ արժեքավոր տեսակների հայտնաբերումը վերջին շրջանում։
  2. Հարկ է վերանայել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ՇՄԱԳ-ը, փաստացի՝ նոր ՇՄԱԳ իրականացնել՝ հաշվի առնելով կենսաբազմազանության մասին նոր հայտնագործությունները, տեղական գիտնականների և քաղաքացիական հանրության փորձագիտական կարծիքները, ինչպես նաև միջսահմանային ազդեցությունների հնարավորությունը։
  3. Հայաստանի կառավարությունը պետք է արագացնի «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը, որը նախատեսված էր դեռևս 2012 թվականից և ներառում էր Ամուլսար լեռը։ Հիշեցնենք, որ 2015-16 թթ․ առաջարկվել է ստեղծել «Ջերմուկ» և «Գորայք» պահպանվող տարածքները՝ որպես էմերալդ ցանցի (կոնվենցիայով հատուկ պաշտպանության ներքո գտնվող տարածքների) թեկնածուներ։ Կոմիտեն հատուկ մտահոգություն է արտահայտել, որ ՀՀ կառավարության՝ Էմերալդ ցանցի կրճատման մտադրությունները վերաբերում են նաև այն տարածքին, որտեղ նախատեսվում է ոսկու հանքի շահագործումը, իսկ այդ տարածքի կրճատումը կարող է ճակատագրական լինել պահպանվող տարածքների համաեվրոպական ցանցի արդյունավետության համար։
  4. Ամուլսարին և Էմերալդ ցանցին վերաբերող գործընթացները չպետք է վարվեն փակ դռների հետևում, ինչպես արվում է վերջերս, այլ անհրաժեշտ է ներգրավել քաղաքացիական հանրությանը։
  5. Կոնվենցիայի իրականացումը վերահսկող կոմիտեին խիստ մտահոգում է նաև իրավապաշտպանների, լրագրողների և անկախ փորձագետների դեմ զրպարտության մեղադրանքով հարուցված դատական գործերի աննախադեպ մեծ թիվը։ Նման գործերը համարվում են «հանրության մասնակցությունը խոչընդոտելու նպատակով հարուցված ռազմավարական վարույթներ»։
  6. Կոմիտեն վերահաստատել է իր Թիվ 208 և Թիվ 157 հանձնարարականները և հորդորել ՀՀ կառավարությանը Էմերալդ ցանցի փոփոխություններ իրականացնելիս առաջնորդվել դրանցով և անհրաժեշտության դեպքում հայցել Կոմիտեի տեխնիկական աջակցությունը։
  7. Բեռնի կոնվենցիայի կոմիտեն ցանկություն է հայտնել այց կատարելու Հայաստան՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչին ՀՀ կառավարությունը բացասաբար է արձագանքել՝ հավաստիացնելով, որ դրա կարիքը չկա, և ինքը կշտկի թերությունները։ Կոնվենցիայի մշտական կոմիտեն որոշել է Հայաստան այցելության հարցը վերստին դիտարկել 2024 թվականին, միաժամանակ պահանջել է հանձնարարականների իրականացման առաջընթացի և Էմերալդ ցանցի փոփոխությունների մասին զեկուցել առաջիկայում։

Բեռնի կոնվենցիայի մշտական կոմիտեի նիստի ամբողջական արձանագրությանը կարելի է ծանոթանալ Եվրախորհրդի կայքում, իսկ Հայաստանին և Ամուլսարին վերաբերող բաժնին՝ արձանագրության 20-րդ էջում՝ կետեր 181-189։

Ամուլսարի հարցով Բեռնի կոնվենցիայի իրականացումը վերահսկող մարմին բերված բողոքի պատմությանը և Էմերալդ ցանցի կրճատման՝ ՀՀ կառավարության նախաձեռնությանը ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցել 2023 թ․ մարտին Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության հրապարակած դիրքորոշումը։

Ամուլսարի համար մղվող պայքարն, ըստ էության, հասել է մի փուլի, երբ օրենքի ուժ ունեցող միջազգային փաստաթղթով ստանձնած պարտավորությունների շրջանակներում է ՀՀ կառավարությունը պարտավոր է դադարեցնել հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնելու հետ կապված որևէ գործողություն, իսկ նոր գործողությունների համար անցկացնել շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության նոր, հավաստի ու գիտականորեն ապացուցված գնահատում, մի բան, որը չի արվել հանքարդյունաբերական թույլտվություններն ունեցող ընկերության կողմից։

 

Բողոքի հետ կապված ամբողջական փաստաթղթերը հասանելի են այստեղ։