Աննպատակ քննադատությունն ընդդիմությանն օգուտ չի բերում. Շարմազանով

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն հարկ եղած դեպքում պատրաստ են համարժեք պատասխան տալ հակառակորդի գործողություններին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը ցանկանում է մանկահասակ երեխայի մահը շահարկել, բայց միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ դա եղել է պատասխան գործողություն: Ավելի անթույլատրելի է, երբ ռազմական ուժերը տեղակայում են խաղաղ բնակչության թիկունքում»,- շարունակեց ԱԺ փոխնախագահը:

Factor.am-ի դիտարկմանը, որ ընդդիմադիրների պնդումներով հայկական կողմը բավարար ապացույցներ չի ներկայացնում միջազգային հարթակներում, ՀՀԿ-ական պաշտոնյան չհամաձայնեց:

«Ես գիտեմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց աննպատակ քննադատությունն ընդդիմությանն օգուտ չի բերում»,- շեշտեց խորհրդարանի փոխխոսնակը:

Շարմազանովը նաև հայտարարեց՝ քանի դեռ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, Հայաստանն ամեն ինչ անելու է միջազգային հարթակներում Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացնելու համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան