Դեսպան Քվինը հանդիպել է Լոռու մարզպետի հետ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Հասարակություն
06.12.2023 | 11:33Դեսպան Քվինը հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել է մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ»,- ասված է հաղորդագրությունում։