«Կոլցո» օպերացիա՝ ժողովրդավարության դեմ. ինչ է տեղի ունեցել Ալավերդիի ավագանու նիստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Ալավերդու ավագանին այսօրվա նիստում անվստահություն հայտնեց մեկ տարի առաջ «Ապրելու երկրի» և ՀԱԿ-ի համագործակցության արդյունքում ավագանու կողմից համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին։ Նրա փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Նիստն անցկացվում էր առանց համայնքապետի ներկայության, չկար նաև նիստը վարող։ ՔՊ-ն մինչ այս տևական ժամանակ բոյկոտում էր նիստերը և քվորում չլինելու պատճառով նիստեր չէին գումարում արդեն երեք ամիս։

Այսօր վաղ առավոտից համայնքապետարանի շենքը շրջապատել էին մեծաթիվ ոստիկաններ ու ալավերդցիներ։ Ոստիկանները հատուկ գործիքներով էին բացել դահլիճի դուռը, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» նիստ անցկացնելու հնարավորություն ունենա։

Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 14-ը, որոնք միաձայն դեմ քվեարկեցին Թամազյանին։ Ներկա էր նաև ամիսներ առաջ Ալավերդիում իշխող «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած և «Քաղաքացիական պայմանագրին» միացած Սիմոն Զախարովը։

Մտնելով դահլիճ՝ Արկադի Թամազյանը հայտարարեց, որ նիստը մեկնարկել է օրենքի խախտմամբ։ Քաշքշուկ ու լեզվակռիվ սկսվեց ավագանու անդամների, նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի միջև։ Մկրտչյանը մեկ տարի առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, բայց ՔՊ-ն պարտվեց «Ապրելու երկրին»։ Մկրտչյանն ամոթանք տվեց Թամազյանին, վերջինս նրան «սրիկա» անվանեց։ Ոստիկանները դահլիճից հեռացրին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին և Արկադի Թամազյանին։ Լարված իրավիճակում քվեատուփը շրջվել էր, քվեաթերթիկները՝ թափվել հատակին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ նիստին ներկա ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը ոչ թե ամոթանք պիտի տար Թամազյանին, այլ հարգեր և պաշտպաներ օրենքը։ Արեն Մկրտչյանն իր հերթին կատարվածը խուլիգանություն որակեց:

Ի վերջո, նիստին ներկա ավագանու 14 անդամի մասնակցությամբ քվեարկությունից հետո ՔՊ խմբակցությունը պնդեց, թե օրենք չեն խախտել, ամեն ինչ իրավաչափ է, և երեք օրից տեղի կունենա նորընտիր համայնքապետի երդմնակալությունը։ Մինչդեռ, Ալավերդին մեկ տարի ղեկավարած Արկադի Թամազյանը դրսում իր աջակիցներին հայտարարեց, որ կատարվածը կբողոքարկեն դատարանում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ այսօր Ալավերդիում տեղի ունեցավ իշխանության զավթում, ոտնատակ արվեցին իրավական բոլոր հիմնավորումները։

Օրեր առաջ Արկադի Թամազյանը դիմել էր Կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել համայնքի ավագանու լիազորություններն ու արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ արդեն երեք ամիս նիստեր չեն կայացել՝ «Քաղաքացիական պայմանագրի» բոյկոտի պատճառով։ Օրենքը ենթադրում է, որ երեք ամիս անընդմեջ նիստերը տապալվելու դեպքում Կառավարությունը կարող է ցրել ավագանին ու նոր ընտրություններ նշանակել։

Կառավարությունից դեռ չեն արձագանքել, իսկ այսօր Ալավերդիում իշխանափոխության հասած «Քաղաքացիական պայմանագրի» անդամները հայտարարեցին, թե ավագանու նոր ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ անվստահության և համայնքապետի ընտրության գործընթացը եղել է օրինական։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան