Իսրայելը հումանիտար նպատակներով դադարեցրել է ռազմական գործողությունները Գազայի հարավում

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) դադարեցրել է ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ մինչև տեղի ժամանակով 14:00-ն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ռազմական գործողությունների մարտավարական դադար ենք տվել Ալ-Ջնինա շրջանում (Ռաֆահի արևմտյան շրջան) հումանիտար նպատակներով մինչև ժամը 14:00-ն»,- գրել է նա X սոցիալական ցանցում:

Նա նաև հիշեցրել է, որ Սալահ ադ-Դին ճանապարհը, որը նախկինում օգտագործվում էր հյուսիսային Գազայի բնակիչներին դեպի հարավ տարհանելու համար, այլևս անվտանգ չէ, քանի որ այժմ վերածվել է պատերազմի գոտու:

«Իսրայելական բանակը թույլ կտա խաղաղ բնակիչների տեղաշարժը Խան Յունիսից արևմուտք գտնվող շրջանցիկ ճանապարհով»,- հավելել է Էդրին: