Սպիտակ տանը նախազգուշացրել են Ուկրաինայի օգնության համար միջոցների սպառման մասին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սպիտակ տան բյուջեի հարցերով տնօրեն Շալանդա Յանգը նամակ է հղել Կոնգրեսի նախագահ Մայքլ Ջոնսոնին, որում ասվում է, որ սպառվում են ԱՄՆ-ի ժամանակն ու միջոցները Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային օգնելու համար, գրում է VOA-ն։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հոկտեմբերին Կոնգրեսից խնդրել է մոտ 106 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինայի, Իսրայելի և ԱՄՆ սահմանային անվտանգության համար:

Հանրապետականները ոչ մեծ առավելությամբ վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, իսկ Ուկրաինայի ֆինանսավորումը դարձել է քաղաքական վիճելի հարց որոշ աջակողմյան օրենսդիրների համար:

Յանգն ասել է, որ Ուկրաինային ֆինանսավորման և զենքի մատակարարումների դադարեցումը կմեծացնի Ռուսաստանի հաղթանակների հավանականությունը:

«Ես ուզում եմ հստակեցնել՝ առանց Կոնգրեսի գործողությունների, մինչև տարեվերջ մենք կսպառվենք Ուկրաինայի համար նոր զենք և սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև ամերիկյան ռազմական պահեստից սարքավորումներ տրամադրելու միջոցները։ Մենք չունենք կախարդական ֆինանսավորման աղբյուր այս խնդիրը լուծելու համար: Մեր փողերը վերջանում են, և գրեթե սպառվում է ժամանակը»,- գրել է նա: