Ռումբերն ընկնում են 10 րոպեն մեկ․ ոչ ոք իրեն ապահով չի զգում․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը՝ Գազայում տիրող իրավիճակի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) խոսնակ Ջեյմս Էլդերը հայտարարել է, որ լուրջ մտահոգություններ կան Գազայի հարավում Իսրայելի ռազմական գործողության ազդեցության վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ամենաբարձր մակարդակներից նախազգուշացումներ եղան, որ այն, ինչ տեղի ունեցավ հյուսիսում, այն սարսափը, որը մարդիկ ապրեցին, չպետք է տեղի ունենա հարավում: Բայց հենց դա էլ տեղի է ունենում»,- ասել է Էլդերը:

Նրա գնահատմամբ՝ ռումբերն ընկնում են «10 րոպեն մեկ»։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ Հարավային Գազայի բնակիչների համար կյանքին սպառնացող վտանգին ավելացել է նաև հոգնածությունը։

«Մարդիկ երեք կամ չորս անգամ տեղահանվել են ռմբակոծությունների պատճառով, նրանք հոգնած են, ուժասպառ են, փորձում են ուժերը պահպանել իրենց երեխաների համար, նրանք գնալու տեղ չունեն»,- ասել է Էլդերը:

«Երբ տեսնում եմ, թե ինչպես են երեխաներին մեկը մյուսի հետևից բերում, երբ ծնողները պատգարակների վրա գոռում են պատերազմի ժամանակ ստացած սարսափելի վերքերից, ժամ առ ժամ նրանք ապահով չեն հիվանդանոցներում, ապահով չեն ապաստարաններում։ Ես չեմ կարող ինձ անվտանգ զգալ, և ոչ ոք չի կարող իրեն անվտանգ զգալ»,- հավելել է նա: