«Դրմբոնի ոսկին հանեցին, ո՞ւր գնաց․ մերոնք թալանել են, իրանք՝ զինվել»․ արցախցին մեղադրում է Ղարաբաղի բոլոր իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Բոլորը

60-ամյա Մխիթար Օհանյանը, որն Արցախից Հայաստան է գաղթել 2020 թվականի պատերազմից հետո, Արցախը կորցնելու համար մեղադրում է «Ղարաբաղի կլանին»։

Ծնունդով գորիսեցի Օհանյանը Factor TV-ին պատմեց, որ 22 տարի ապրել է Աղդամի մոտակայքում գտնվող Ուխտասար գյուղում։ Պատերազմի պատճառով այնտեղ թողել է տուն-տեղ, նռան այգիներ։ Հայաստան տեղափոխվելուց հետո փոխհատուցում է ստացել կորցրած ունեցվածքի համար և տուն գնել Սյունիքի Ծղուկ համայնքում։ Այդքանից հետո ՊՆ-ում աշխատանքի է ընդունվել և հայկական դիրքեր ջուր է հասցնում։ Բողոքում է միայն, որ արոտավայրի հող չունի ու ստիպված է անասունների կերը գնել։

Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը կանխատեսելի էր։

«Մերոնք թալան են արել, իրենք՝ զինվել։ 30 տարի Դրմբոնի ոսկին հանեցին, էդ ոսկին ո՞ւր գնաց։ Ղարաբաղի կլանը Ղարաբաղը կերել ա, Փաշինյանը մեղավոր չի»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանին «այլ պետություններ» օգնեցին, այդ թվում՝ ռուսները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան