«Հայասաթ-1» առաջին հայկական արտադրության արբանյակն արձակվել է տիեզերք

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

«Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակն արձակվել է տիեզերք: ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր ուղղություն է: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման և առաջընթացի համար:

Կարևորելով տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը՝ 2020թ. մարտի 6-ին ընդունվեց Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքը՝ կարգավորելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը: Օրենքը սահմանում է տիեզերական գործունեության շրջանակը, հիմնական սկզբունքները և հարկային արտոնություններ է տրամադրվում տիեզերական ընկերությունների համար:

Տիեզերական գործունեությունը ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեություն է, որը տրամադրում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

2021թ. հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու առաջին լիցենզիան:
2023թ. սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացավ նաև առաջին մասնավոր ընկերությունը՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը:

Դեռ 2022թ. մայիսի 25-ին Հայաստանն արձակեց իր առաջին Armsat-1-ը Երկրի հեռակա դիտարկման արբանյակը և սկսեց երկրային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ արբանյակի օպերատորների պատրաստում, կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծում։

Այսօր էլ արդեն տիեզերք է արձակվել «Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակը:
«Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ Հայաստանում զարգացնելու տիեզերական գործունեությունը, տիեզերական սարքաշինությունը։ Սա նաև միջազգային համագործակցությունների, հայկական ինժեներական տաղանդի կարևոր փորձարկում է:

Հատկանշական է, որ կարևորագույն այս իրադարձությունն իրականություն է դառնում մասնավոր ընկերության՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքի շնորհիվ։

Հայ ինժեներներն իրենց ուրույն դերն են ունեցել աստղագիտության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում։ Այս ծրագիրն այդ նվաճումները շարունակելու և նոր մակարդակի հասցնելու առաջին, բայց հաստատուն քայլն է` տիեզերական տերությունների շարքում Հայաստանի տեղորոշման համար»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։