Թուրքիայի բնակչության մեծ մասը պատրաստ է լքել երկիրը՝ ծանր տնտեսական պայմանների պատճառով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի «Տնտեսագետների հարթակը» և «Aksoy» հետազոտական ընկերությունը համատեղ զեկույց են հրապարակել՝ բնակչության տնտեսական վիճակի վերաբերյալ։ Զեկույցը կազմվել է շուրջ 1600 քաղաքացու հետ անցկացված հարցումների հիման վրա։ Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ վերջին շրջանում Թուրքիայում առկա տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունենում շարքային քաղաքացիների տնտեսական վիճակի վրա։

Հարցումներին մասնակցած անձանց 65․4 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ Թուրքիայի տնտեսությունը վատ վիճակում է գտնվում։ Մասնակիցների 32․5 տոկոսը համոզված է, որ երկրի տնտեսության ամենամեծ խնդիրը ինֆլյացիան է, 24․5 տոկոսի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը արտարժույթի փոխարժեքի տատանումներն են, իսկ 16 տոկոսը որպես այդպիսին նշել է գործազրկության բարձր մակարդակը։

Հարցվածների 50 տոկոսը համոզված է, որ 2018թ․ երկրորդ կեսը Թուրքիայի տնտեսության համար շատ ավելի բացասական փուլ կլինի, իսկ 25․5 տոկոսն ավելի լավատես է գտնվել՝ տարվա երկրորդ կեսին դրական տնտեսական զարգացումներ կանխատեսելով։

Մասնակիցների ավելի քան 70 տոկոսը կարծիք է հայտնել, որ առաջիկայում ինֆլյացիայի մակարդակն ու գործազրկությունը երկրում ավելի կաճեն, իսկ թուրքական լիրան կշարունակի արժեզրկվել։ Հետազոտության մասնակիցների 92 տոկոսը պնդել է, որ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը շատ ցածր է,  իսկ 52 տոկոսը կարծիքով՝ նվազագույն աշխատավարձը պետք է լինի 2․200-2․500 թուրքական լիրայի սահմաններում։

Հարցվածների 76 տոկոսը հայտնել է, որ առաջիկա տարվա ընթացքում չի պատրաստվում օգտվել վարկային ծառայություններից, իսկ այդ հարցին դրական պատասխան տվածների 43․7 տոկոսը նշել է, որ վարկն անհրաժեշտ է առկա ֆինանսական պարտավորությունները մարելու համար։ Մասնակիցներն ընդգծել են, որ չափազանց բարձր տոկոսադրույքները լուրջ խոչընդոտ են հանդիսանում վարկերից օգտվել ցանկացող բնակչության համար։

Այն հարցին, թե արդյոք հնարավորության դեպքում կհեռանայիք Թուրքիայից, մասնակիցների 57․8 տոկոսը տվել է դրական, իսկ 42․2 տոկոսը՝ բացասական պատասխան։ Ընդ որում՝ հնարավորության դեպքում երկրից մեկնելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի տնտեսական վիճակը դրական գնահատողների 33․8 տոկոսը, իսկ բացասական գնահատողների 71․1  տոկոս։

ermenihaber.am