Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով վերագծել սահմանները․ Բլինքեն

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում երկօրյա հանդիպում են անցկացրել, որի արդյունքները ճեպազրույցում ամփոփել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի հարմարվել 21-րդ դարի մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ լինի դա ռուսական ագրեսիան, Չինաստանի հարկադրանքը, կիբերտարածության մարտահրավերները, թե ահաբեկչությունը։ Նա նշել է, որ կենտրոնացել են Ուկրաինային ՆԱՏՕ-ի մշտական աջակցության և հանձնառության ուղղությամբ։

«Ոմանք հարց են տալիս՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները պետք է շարունակեն կանգնել Ուկրաինայի կողքին, երբ մենք մտնում ենք Պուտինի դաժանության երկրորդ ձմեռը: Բայց այսօր այստեղ ՆԱՏՕ-ում պատասխանը պարզ է և անսասան՝ մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է Բլինքենը։

«Հիմա մեր հակառակորդները մի կողմ չեն կանգնում։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը, որոնք մենք տեսանք Կիևի վրա պատմության ամենամեծ հարձակման ժամանակ, արտադրվել և մատակարարվել են Իրանի կողմից: Հյուսիսային Կորեան զգալի սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Եվ կրկին, ես սա լսեցի սեղանի շուրջ բոլորից: Եվ մենք պետք է միանշանակ ուղերձ հղենք՝ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել։ Դա սեղանի շուրջ յուրաքանչյուր դաշնակցի շահն է, շատ երկրների շահն է այս դաշինքի սահմաններից դուրս, որոնց հետ մենք աշխատում ենք 2022 թվականի փետրվարից»,- հավելել է նա։

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ այդ պատճառով էլ արագացնում են ջանքերը՝ հնարավորություն տալու Ուկրաինային ամուր կանգնել իր ոտքերի վրա՝ ռազմական, տնտեսական, ժողովրդավարական առումներով։

Էմմա Չոբանյան