ՌԴ ԱԳ փոխնախարարը չի բացառել ՆԱՏՕ-ի հետ պատերազմը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն տեսանելի ապագայում չեն վերականգնի հարաբերությունները: Ավելին, նրանց միջև հնարավոր է ռազմական բախում։ Այս մասին ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կախված է Հյուսիսատլանտյան դաշինքից: Ընտրությունն ամբողջությամբ ՆԱՏՕ-ի կողմն է: Մենք պատրաստ ենք, ինչպես արդեն ցույց է տրվել, մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով պաշտպանել մեր ազգային շահերը»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ապագայում զինված հակամարտության կարելի է սպասել։

«Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս կամ այն ձևով կվերականգնվեն։ Սա բացառված է թե՛ սկզբունքային, թե՛ գործնական նկատառումներով։ Եթե Արևմուտքում որևէ մեկը կարծում է, որ մեզ պետք են այդ հարաբերությունները, որ ինչ-որ պահի կգանք և կխնդրենք վերականգնել դրանք, ապա սա ամենամեծ սխալն է»,- հայտարարել է նա։

Ռյաբկովը հավելել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ է բանակցել «միայն հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա»։

«Եվ հիմա, տեղի ունեցողի ֆոնին, ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ իրավիճակում և ենթատեքստում է դա հնարավոր»,- եզրափակել է նա։