Թուրքիան ՆԱՏՕ-ին ասել է, որ Շվեդիայի անդամակցության հայտը կարող է վավերացվել մինչև տարեվերջ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ասել է, որ քրտնաջան աշխատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման ուղղությամբ, որը ներկայում քննարկվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, և դաշինքին երկրի պաշտոնական միանալու հավանական ժամանակացույց է տարեվերջը: Այս մասին Reuters-ին ասել է  ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։

«Հանդիպման ամփոփումն այն էր, որ վավերացումը կլինի մինչև տարեվերջ»,- ասել է պաշտոնյան անանունության պայմանով։

Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ Արևմտյան պաշտպանական բլոկի որոշ անդամներ հույս ունեին, որ Շվեդիայի հայտի վավերացումը կավարտվի մինչ հանդիպումը, որպեսզի անդամակցության արարողությունը տեղի ունենա նիստի շրջանակում։ Սակայն անցյալ շաբաթ Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիան դաշինքին տեղեկացրել է՝ սկանդինավյան երկրի հայտի վավերացումը չի ավարտվի երեքշաբթի կայանալիք հանդիպմանն ընդառաջ։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ երեքշաբթի տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Ֆիդանը ՆԱՏՕ-ի իր գործընկերներին ասել է, որ ինքը «քրտնաջան» աշխատում է խնդրի լուծման համար։

«Նա ասաց՝ մի քանի շաբաթից»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ֆիդանը կարող է վավերացման գործընթացի ավարտի ժամանակացույց տրամադրել։

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել անցյալ տարվա մայիսին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ժամանակ առարկություններ ուներ երկու դիմումների մասով էլ, սակայն ապրիլին հավանություն տվեց Ֆինլանդիայի հայտին, իսկ Շվեդիայի հայտը մինչ օրս չի վավերացվել։

Էմմա Չոբանյան