G7-ը կողմ է արտահայտվել Գազայում հրադադարի երկարաձգմանը, սակայն մշտական հրադադարի կոչ չի արել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Մեծ յոթնյակ»-ի արտգործնախարարները կոչ են արել երկարաձգել հրադադարը Գազայում և անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարության տեքստում։

Երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ընդունված համատեղ հայտարարության սկզբում G7-ի երկրների արտգործնախարարները հատուկ նշում են, որ ճանաչում են Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, բացի այդ՝ հայտարարության մեջ մշտական ​​հրադադարի կոչ չկա։

«Մենք աջակցում ենք այս դադարի հետագա երկարաձգմանը և ապագա դադարներին, որոնք անհրաժեշտ են օգնության մատակարարումների ավելացման և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու համար», – ասվում է հայտարարության տեքստում։

«Ամեն ջանք պետք է գործադրվի խաղաղ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար՝ ներառյալ սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները», – կոչ են անում G7-ի նախարարները:

«Մեծ յոթնյակ»-ի կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան: Բացի այդ, G7-ի աշխատանքներին մասնակցում են Եվրամիության կենտրոնական մարմինների ղեկավարները։