Իսրայել է վերադարձել ազատ արձակված 11 պատանդ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երկուշաբթի օրը ազատ արձակված բոլոր 11 իսրայելցի պատանդները ժամանել են Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոն, հայտնում է VOA-ն Իսրայելի առողջապահության նախարարությանը հղումով:
Նրանցից 9 երեխաներ են, 2-ը՝ կանայք։ Պատանդների ընտանիքները հիվանդանոցում սպասում են, որպեսզի 52 օրվա ընթացքում առաջին անգամ վերամիավորվեն։
Ազատ արձակված պատանդները Իսրայելի տարածք են անցել հարավային Քերեմ Շալոմ անցակետով․ նրանց ուղեկցել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները։  Երկուշաբթի օրը ազատ արձակված պատանդ երեխաներից շատերի հայրերը ևս պատանդ են պահվում Գազայում։
«Մենք չենք հանգստանա, մինչև նրանք չմիանան և մինչև բոլոր պատանդները տուն չվերադառնան։ Անմիջապես վերադարձրեք նրանց»,- ասված է Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
ԿԽՄԿ-ն իր հերթին հայտնել է, որ նպաստել է 11 պատանդների ազատ արձակմանը և տեղափոխմանը:

Հիշեցնենք, որ Իսրայելը և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին  պայմանավորվածություն ձեռք բերեցին  չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ միմյանց մոտ պահվող տասնյակ պատանդների փոխանակման նպատակով։ Քառօրյա զինադադարը սկսվել է նոյեմբերի 24-ին տեղական ժամանակով ժամը 07.00-ին: Այսօր նոր համաձայնություն է ձեռք բերվել այն ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ։