Թուրքիան գրեթե 6 անգամ ավելացրել է պատժամիջոցների տակ գտնվող ռազմական արտադրանքի մատակարարումները ՌԴ

Լուրեր

23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
Բոլորը

Թուրքիայի տարածքով երկակի նշանակության ապրանքների առաքումները, որոնք Ռուսաստանն օգտագործում է զենք պատրաստելու համար, այս տարի կտրուկ աճել են։ Ավելին, հաճախ թուրքական ընկերությունները, էլեկտրոնիկա և այլ բաղադրիչներ ձեռք բերելով Արևմուտքից, հայտարարում են, որ դրանք ուղարկվում են ԱՊՀ երկրներ, իսկ իրականում դրանք ուղղակիորեն արտահանում են Ռուսաստան։

ԱՄՆ-ը և ԵՄ-ն մեծացնում են ճնշումը, որպեսզի փակեն պատժամիջոցները շրջանցելու համար բացերը։ Ընթացիկ տարվա ինն ամիսներին Թուրքիան, դատելով մաքսային հայտարարագրերից, 158 մլն դոլարի երկակի նշանակության ապրանք է ուղարկել Ռուսաստան և ԱՊՀ 5 երկրներ, որոնք միջնորդ են համարվում նման գործարքներում։ Սա երեք անգամ ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում, և 5,6 անգամ ավելի, քան 2015-2021 թվականների միջին ցուցանիշը, երբ նման մատակարարումները կազմում էին ընդամենը 28 միլիոն դոլար, հաշվարկել է Financial Times-ը՝ ելնելով Trade Data Monitor մաքսային տվյալների բազայի տվյալներից:

Խոսքը 45 ապրանքների մասին է, որոնք ԱՄՆ-ը ներառել է «բարձր առաջնահերթությունների» ցանկում. դրանք զենքի արտադրության մեջ օգտագործվող քաղաքացիական նշանակության արտադրանքներն են, այդ թվում՝ միկրոչիպեր, կապի սարքավորումներ և այլն։

ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան արգելք են մտցրել Ռուսաստան նման ապրանքների արտահանման համար, որն օգտագործում է դրանք թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և այլնի մեջ։

Միևնույն ժամանակ, 2023 թվականին Թուրքիայի կողմից G7-ից երկրներից այդ ապրանքների ներմուծումն աճել է ավելի քան 60%-ով՝ 2015-2021 թվականների տարեկան միջին ցուցանիշի համեմատ և կազմել գրեթե 500 մլն դոլար։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարի զգալիորեն ավելացել են մատակարարումները Թուրքիայից Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան, սակայն այդ երկրների մաքսային ծառայությունները չեն գրանցում նման քանակությամբ ապրանքների իրական ներմուծումը։

Օրինակ՝ թուրքական տվյալները վկայում են Ղազախստանին 66 մլն դոլարի մատակարարումների մասին, իսկ ղազախականները՝ 6,1 մլն դոլարի։

«Ակնհայտ է, որ այդ ապրանքները գնում են դեպի Ռուսաստան»,- ասել է Պետերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող և Կիևի տնտեսագիտության դպրոցի արտաքին քաղաքականության գծով փոխնախագահ Էլինա Ռիբակովան: