Հյուսիսային Կորեան զորք և սպառազինություն է տեղակայել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ռազմական համաձայնագրի մասնակի կասեցումից հետո ԿԺԴՀ իշխանությունները զորքեր և ծանր սպառազինություն են տեղակայել երկու երկրների սահմանի մոտ գտնվող ապառազմականացված գոտում։ Այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։

Ըստ ամենայնի, Փհենյանը փորձում է վերականգնել անվտանգության կետերը, որոնք ապամոնտաժվել էին 2018 թվականին միջկորեական ռազմական համաձայնագրի կնքումից հետո, նշել են Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչները։

Նրանց տվյալներով՝ ծանր սպառազինությամբ զինված հյուսիսկորեացի զինվորները նոյեմբերի 24-ից մի քանի վայրերում վերականգնել են դիրքերը։ Հյուսիսային Կորեան ներկայում վերակառուցում է մի քանի պահակակետեր, սակայն սպասվում է, որ դրանք բոլորը կվերականգնվեն, լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի բանակի բարձրաստիճան պաշտոնյան։

Սեուլը խոստացել է ուշադիր հետևել ԿԺԴՀ-ի գործողություններին՝ մոտալուտ սադրանքների նշաններ հայտնաբերելու համար։

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը նույնպես նախազգուշացրել է, որ Սեուլը կվերահսկի սահմանի մոտ իրականացվող գործողությունները: