Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան

Լուրեր

27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, կինոոլորտի ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին և կինոոլորտում իրականացված կարևոր իրադարձություններին։ Նրա նշմամբ՝ սա ցույց է տալիս այն աշխատանքը, որն արվում է կինոոլորտի նվիրյալների կողմից, որպեսզի հայկական կինոն, անիմացիան զարգանան և լինեն հանրության կյանքի կարևոր մի մաս։

«Կինոն մեր պատմության վատ ու լավ օրերի ուղեկիցն է: Հիշելով տարբեր դրվագներ՝ կինոն դառնում է մեր զգացողությունները փոխանցելու, մեր սեփական պատմությունը միմյանց պատմելու պատկերային միջոց: Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը: Այս համատեքստում մենք հրաշալի հաջողություններ ունենք: Օրերս էլ վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է մրցանակի»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ հուշագիրը ստորագրվում է Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական տարում և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ, ինչը խորհրդանշական է․ «Մեզ հասած ժառանգությունը լավ իմաստով մեր պարտավորությունն է, մեր պատմությունը, որը, վստահ եմ, կշարունակենք նույնքան արժանավայել և բարձր պատասխանատվությամբ՝ փոխանցելով այն սերունդներին»:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Նա մեծ դրվատանքով է խոսել ոլորտում իրենց քայլերն անող երիտասարդների մասին՝ ընդգծելով, որ առկա իրավիճակում բարենպաստ պայմաններ կան նրանց առաջխաղացման և մասնագիտական կայացման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հորդորել է երիտասարդներին լայնացնել մասնագիտական մտահորիզոնը, ստեղծագործական կարողությունների սահմանները, ինչպես նաև ակտիվացնել փոխգործակցությունն արտերկրի գործընկերների հետ՝ սովորել ու փորձով հարստացած վերադառնալ Հայաստան և արարել հայրենիքում:

Նշենք, որ համագործակցության հուշագրի նպատակն է ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության սերտ համագործակցությունը կինոոլորտում իրականացվող քաղաքականության բարելավման հարցում: Այն միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը՝ նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում: Հուշագիրը կնպաստի նաև կինոծրագրերի միջոցով նախարարության կրթական և մշակութային ռազմավարական ծրագրերի աջակցմանը, կինոյի միջոցով կրթական, մշակութային, ստեղծարար և նորարար ծրագրերի, նախագծերի իրագործմանը: