ՌԴ ՆԳՆ-ն ընդդիմադիր Միխայիլ Սվետովի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ «Քաղաքացիական հասարակություն» կազմակերպության ղեկավար, «Ազատական» կուսակցության ակտիվիստ Միխայիլ Սվետովը հետախուզման մեջ է։ Գերատեսչության տվյալների բազայի համապատասխան քարտում նշված չէ, թե Սվետովը Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հետախուզվում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՏԱՍՍ-ի և ՌԻԱ Նովոստիի աղբյուրների տեղեկություններով՝ ընդիմադիր գործչի դեմ քրեական գործ է հարուցվել «նացիզմի ռեաբիլիտացիայի» համար։ Առիթ է հանդիսացել տեսահոլովակը, որում «դրական է խոսվում» ուկրաինացի ազգայնական գործիչ Ստեփան Բանդերայի մասին։

«Ուշադրություն, նորություններ» Telegram ալիքը գրել է, որ խոսքը 2021 թվականի տեսահոլովակի մասին է, որում Սվետովը կատարում է ուկրաինական «Ախ, Բանդերա, ուկրաինացի առաքյալ» երգը: