Դուբլինում երեխաների վրա հարձակումից հետո միգրանտների դեմ ցույցը վերածվել է անկարգությունների և ոստիկանության հետ բախումների

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Դուբլինում զանգվածային բողոքի ցույցը վերաճել է անկարգությունների, թալանի և հրկիզումների։ Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ դանակով զինված տղամարդը դպրոցի մոտ հարձակվել է հինգ մարդու՝ երկու մեծահասակի և երեք երեխայի վրա: Մեկ երիտասարդ կին և 5-ամյա աղջիկ ծանր վնասվածքներ են ստացել, գրում է Euronews-ը։

Ցուցարարները պնդել են, որ հարձակվողը եղել է միգրանտ և հակամիգրացիոն կարգախոսներ են հնչեցրել։

Իշխանությունները կարծիք են հայտնել, որ ակցիայի հետևում կանգնած է «խելագար խուլիգանական խումբ, որն առաջնորդվում է ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ»։

«Մենք ունենք միանգամայն խելագար խուլիգանական խումբ, որն առաջնորդվում է ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ, ինչպես նաև այս ապակառուցողականությամբ, որը հանգեցնում է լուրջ բռնությունների։ Ներկայում մենք ռեսուրսներ ենք մոբիլիզացնում այս երևույթի դեմ պայքարելու համար, և դրան համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի»,- ասել է ոստիկանության կոմիսար Դրյու Հարիսը։

Քննությունը դեռևս չի բացահայտում հարձակվողի ինքնությունը՝ նշելով միայն, որ նա 40-50 տարեկան տղամարդ է։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողն օտարերկրացի է, որը բնակվում է երկրում ավելի քան 20 տարի և ստացել է Իռլանդիայի քաղաքացիություն։

Հաղորդվում է նաև, որ հարձակվողը նույնպես լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Էմմա Չոբանյան