Քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքներից, գիտական և մշակութային կազմակերպություններից գրանցման ներկայացված առաջարկները:

Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:

Նիստի ընթացքում կարևորվել է համագործակցությունը ՀՀ համայնքների, գիտական, մշակութային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության կենսունակությունն ապահովող առանձին խմբերի և անհատների հետ, մասնավորապես՝ վերոնշյալ կառույցներից իրենց մշակութային ժառանգության վերաբերյալ առաջարկների ստացումը, ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում դրանց գրանցումը և այդ արժեքների հետագա պահպանության ու հանրահռչակման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը: