Մեծ Բրիտանիայի պետնախարարը Բաքվում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների իրավիճակի հետ կապված հարցեր է քննարկել

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է տեղի մի խումբ իրավապաշտպանների և իրավաբանների հետ։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը։

Նա նշել է, որ քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, Գուբադ Իբադօղլուի և Abzas Media-ի ղեկավարների ձերբակալությունը, ինչպես նաև Ադրբեջանում 4-րդ Համընդհանուր պարբերական վերանայման (Մարդու իրավունքների խորհրդի) գործընթացը։ Հանդիպմանը մասնակցել են իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովը, Զոհրաբ Իսմայիլը, փաստաբաններ Բահրուզ Բայրամովը, Զիբեյդա Սադիգովան և Գալիբ Բայրամովը (Գուբադ Իբադօղլուի եղբայրը)։

Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը Թուրան գործակալությանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ Խոսվել է քաղաքացիական հասարակության գործունեության գործնական և օրենսդրական սահմանափակումների, «Տերտերի գործով» դեռևս անազատության մեջ գտնվող անձանց վերականգնմանն ուղղված քայլերի և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության մասին, որը ապագայում կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների վրա։

«Պետնախարարին տեղեկացվել է մարդու իրավունքների վիճակի մասին։ Հույս ենք հայտնել, որ խնդիրները կլուծվեն»,- ասել է Ջաֆարովը։

Փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքով էլ՝ քննարկվել են նաև օրենքի գերակայության ապահովման հետ կապված խնդիրներ։

«Պետնախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Գուբադ Իբադօղլուի գործին՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ Իբադօղլուն դասավանդել է բրիտանական համալսարանում»,- ասել է Բայրամովը։

Էմմա Չոբանյան