Պատանդները Գազայից կսկսեն ազատ արձակվել նոյեմբերի 24-ից ոչ շուտ

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման կողմից Գազայի հատվածում պահվող պատանդները ազատ չեն արձակվի մինչև նոյեմբերի 24-ը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մեր պատանդների ազատ արձակման շուրջ քննարկումներն առաջ են ընթանում», – Հանեգբիի խոսքերն է մեջբերում Haaretz թերթը։ Ըստ նրա՝ ազատ արձակումը տեղի կունենա երկու կողմերի նախնական համաձայնությամբ։

Նախորդ գիշեր Իսրայելի կառավարությունն ու ՀԱՄԱՍ-ի զինյալները պայմանավորվել են քառօրյա զինադադարի մասին։ Համաձայնագիրը նախատեսում է 4 օրվա ընթացքում ազատ արձակել Գազայի հատվածում պահվող 50 իսրայելցի պատանդների և իսրայելական բանտերում պահվող 150 պաղեստինցի գերիների։
Որոշ իսրայելական լրատվամիջոցներ հայտնել էին, որ զինադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 23-ին, իսկ պատանդների առաջին խումբը կազատվի նույն օրը։