Գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքը

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Համաձայն հիմնավորման՝ վերջին տարիներին նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Արխիվային գործի մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին»), որոնք կարգավորում են մշակութային ժառանգության բնագավառները: Անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել թանգարանների ոլորտը. մասնավորապես՝ հստակեցված չեն մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող ՀՀ թանգարանային հավաքածուի, ինչպես նաև յուրաքանչյուր թանգարանի հավաքածուի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման (անկախ սեփականության ձևից) խնդիրները:

Օրենքի նախագիծը մշակելու նպատակով նախարարության կողմից ուսումնասիրվել է թանգարանային գործի զարգացվածության մակարդակով աչքի ընկնող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա), ինչպես նաև ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը: Օրենքում կիրառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում Թանգարանային միջազգային խորհրդի կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը, ինչը եվրոպական պետությունների` Գերմանիայի Դաշնության, Լյուքսեմբուրգի, Իտալիայի թանգարանների ղեկավարման համար ճանաչվել է իրավական փաստաթուղթ: Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում նախագիծը քննարկվել է նաև փորձագիտական առաքելության կողմից։

Օրենքի նախագծում կարգավորվել են ոչ միայն պետական թանգարանային հավաքածուի, այլև ոչ պետական թանգարաններին առնչվող հարաբերությունները: Հստակեցվել են պետական uեփականություն չհանդիսացող մշակութային արժեքները ՀՀ պետական թանգարաններում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների սեփականատերերին պետական աջակցության ձևերը, ինչպես նաև թանգարանների հավատարմագրման և կարգավիճակ ստանալու ընթացակարգը:

Այսպիսով՝ օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: