Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն ատոմային ռումբ ունի, որը սպառնում է նաև Թուրքիայի անվտանգությանը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կխնդրի ստուգել Իսրայելում միջուկային զենքի առկայության փաստը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Al Arabiya-ն։

Նա ընդգծել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ մոռացվի միջուկային զենքի և ատոմային ռումբերի հարցը, որոնց գոյությունը հերքում են իսրայելցի նախարարները։

«Իսրայել, ասա՛, ունե՞ս ատոմային ռումբ, թե՞ ոչ։ Չի կարող ասել, բայց մենք ասում ենք՝ ունես ատոմային ռումբ։ Մենք նախաձեռնություններով հանդես կգանք ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ ՄԱԳԱՏԷ-ում այս հարցի շուրջ, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ վերջին շրջանում իր ելույթներում Էրդողանը պարբերաբար անդրադառնում է Իսրայելում միջուկային զենքի առկայության խնդրին և կոշտ քննադատություններ հնչեցնում։ Վերջերս էլ նա Իսրայելն «ահաբեկչական պետություն» էր անվանել։

Էմմա Չոբանյան