Ռուբեն Հայրապետյանը «մուռ է հանո՞ւմ» թիմերից. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի առաջնության բարձրագույն և առաջին խմբերի, ինչպես նաև գավաթի խաղարկության խաղացանկը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ ինչ–որ բան այստեղ այնպես չէ: Դժվար է ասել, թե ինչով ու ինչպես են մտածել ՀՖՖ գործկոմի անդամները, սակայն բավական թվով խաղեր, որոնք կայանալու են օգոստոսին, սկսվելու են ժամը 12.30–ին, 13.00–ին կամ, ասենք, 14.00–ին: Նման որոշում կայացնողներին երկու ժամ առանց քայլելու, առանց վազելու օգոստոսին, նշյալ ժամերին արևի ուղիղ ճառագայթների տակ ընդամենը կանգնեցնելու պարագայում ի՞նչ կլինի նրանց հետ, դժվար չէ պատկերացնել:

Այդ դեպքում ինչպե՞ս են ֆուտբոլիստներն ու մրցավարները հանդիպում անցկացնելու: Հասկանալի է, որ պաշտոնապես կպատասխանեն, թե մարզադաշտերը քիչ են, ամեն դաշտում մեկ օրում երկու խաղ է անցկացվում: Բայց դա անիմաստ պատճառաբանություն է, որովհետև գոնե օգոստոսին կարելի է մեկ տուրը անցկացնել ոչ թե մեկ, այլ երկու օրվա ընթացքում: Այնպիսի տպավորություն է, որ Ռուբեն Հայրապետյանն ուղղակի «մուռ է հանում» թիմերից, որոնք դուրս եկան իր դեմ, ապա և հայտարարեցին ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Քանզի հազիվ թե ֆեդերացիայում տեղյակ չլինեին, որ Արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններն անընդհատ ամռան ամիսներին հետևողականորեն կոչ են անում «խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00– 17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: