Այնքան արագ չի ավարտվի, որքան կցանկանայինք․ Զելենսկին՝ պատերազմի մասին

Լուրեր

07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի արագ ավարտ չակնկալել։ Այս մասին նա ասել է Կիևում Fox Corporation-ի գործադիր տնօրեն Լաքլան Մերդոքի, Fox News հեռուստաալիքի լրագրող Բենջամին Հոլի և The Sun պարբերականի լրագրող Ժերոմ Սթարքիի հետ հանդիպմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մարդիկ դրան, չգիտես ինչու, վերաբերվում են որպես կինոյի և սպասում, որ իրադարձություններին դադար չի լինի, աչքերի առաջ պատկերը միշտ կփոխվի, ամեն օրը կլինեն անակնկալներ։ Մեզ համար, մեր մարտիկների համար դա կինո չէ։ Դա մեր կյանքն է։ Դա ամենօրյա դժվար աշխատանք է: Եվ ամեն ինչ այնքան արագ չի ավարտվի, որքան մենք կցանկանայինք, բայց մենք իրավունք չունենք հանձնվելու և չենք անելու դա»,- ասել է Զելենսկին։

Նրա այս հայտարարությունները հնչում են հակամարտության երկարաձգման մասին հրապարակումների համատեքստում, առաջին հերթին՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հայտարարության, որ պատերազմը մտել է փակուղի։

Բացի այդ, մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ Զելենսկին և Զալուժնին տարաձայնություններ ունեն պատերազմի հետագա անցկացման և հակահարձակման շուրջ։

Էմմա Չոբանյան